Արթուր Ոսկանյան․ «Բանանցն» ամեն ինչ պետք է անի հաջորդ փուլ դուրս գալու համար

«Բանանց 2»-ի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երկար տարիներ հանդես է եկել Կիպրոսի առաջնությունում, 2002 թվականին կայացած գավաթային խաղում գրավել է կիպրոսյան «Օմոնիայի» դարպասը, որի հետ Բանանցը» խաղալու է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում։

«Բանանցի» պաշտոնական կայքի հետ զրույցում Արթուր Ոսկանյանը խոսել է առաջիկա մրցակցի մասին։

«Գիտեմ, որ Կիպրոսում լավ առաջնություն կա, իսկ «Օմոնիան» գրեթե ամեն տարի մրցանակային տեղ է զբաղեցնում և Կիպրոսի ուժեղագույն թիմերից մեկն է: Լավ թիմ է, սակայն դա ոչինչ չի նշանակում: «Բանանցն» ամեն ինչ պետք է անի հաջորդ փուլ դուրս գալու համար: «Բանանցն» էլ միշտ համարվել է Հայաստանի առաջնության լավագույն թիմերից մեկը»,-ասել է Արթուր Ոսկանյանը։

Հավելենք, որ «Բանանց»-«Օմոնիա» առաջին հանդիպումը կայանալու է հունիսի 30-ին (ժամը 20:00-ին), Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում