«Միլանը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Սամպդորիայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան պայմանագիր է կնքել «Միլանի» հետ։ «Միլանի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ համաձայնագիրը նախատեսված է 2 տարով և ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։

«Ակումբը շնորհակալություն է հայտնում Կրիստիան Բրոկիին այն աշխատանքի, ձգտման և ցանկության համար, որոնցով նա գլխավորել է «Միլանը» նախորդ մրցաշրջանի ավարտին։ Մենք հավատում ենք, որ Մոնտելայի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ և դրական»,-ասվում է «Միլանի» տարածած հաղոևդագրությունում։

Իտալական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, «Սամպդորիան» «Միլանից» փոխհատուցում է ստանալու, իսկ Մոնտելան նոր ակումբում տարեկան ստանալու է 2․3 մլն եվրո աշխատավարձ։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Միլանն» Իտալիայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը և հասել է Գավաթի խաղարկության եզրափակիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում