Հայ բռնցքամարտիկները սկսել պատրաստվել Օլիմպիական խաղերին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ սկսել է ուսումնամարզական հավաքը:

Հունիսի 29-ից հուլիսի 11-ը Ծաղկաձորում անցկացվող հավաքին մասնակցում է 12 մարզիկ՝ Ալեն Դանիելյան, Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Կարեն Տոնականյան, Վլադիմիր Մարգարյան, Գոռ Երիցյան, Նարեկ Մանասյան, Արարատ Գյուլբանգյան, Գառնիկ Պապիկյան, Սերյոժա Հակոբյան, Դավիթ Ասատրյան:

Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ձեռք բերել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում