«Ալաշկերտը» 3 նորեկ ունի

2016-17թթ․ մրցաշրջանին ընդառաջ՝ «Ալաշկերտում» շարունակվում են համալրումները։

«Ալաշկերտի» հետ պայմանագիր են կնքել Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, Սամվել Մելքոնյանը և ուկրաինացի լեգեոներ Մարատ Դաուդովը: «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ պայմանագրերը նախատեսված են մեկ տարով։ 

Բեգլարյանի և Մելքոնյանի վերջին ակումբը եղել է «Միկան», իսկ 27-ամյա Դաուդովը հանդես է եկել Ուկրաինայի երկրորդ դիվիզիոնի «Գիռնիկ Կրիվոյ Ռոգ» թիմում։ Դաուդովը երկու տարի առաջ հանդես է եկել «Գանձասարում» և լավ ծանոթ է հայկական ֆուտբոլին: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ալաշկերտին» միացել էին սերբ Ալեքսանդար Տասիչը, ուկրաինացիներ Դմիտրո Խովբոշան, Անտոն Սավինը և Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Արտակ Դաշյանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում