Եվրոպայի լիգա․ «Բանանցը» նվազագույն հաշվով պարտվեց «Օմոնիային»

Հայաստանի գավաթակիր «Բանանցը» պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայի 2016-17թթ․ խաղարկությունում։

Որակավորման առաջին փուլի առաջին խաղում երևանյան թիմը հյուրընկալել էր Կիպրոսի «Օմոնիային»։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Ջոն Քարվերի սաները նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին․ 25-րդ րոպեին Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը գրավեց Մեթյու Դերբիշիրը։

Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 7-ին։

Եվրոպայի լիգա, որակավորման 1-ին փուլ, 1-ին խաղ

«Բանանց» – «Օմոնիա»՝ 0։1
Գոլը՝ Դերբիշիր 25՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում