Եվրոպայի լիգա․ «Փյունիկը» պարտվեց Ջիբրալթարի «Եվրոպային»

Եվրոպայի լիգայի 2016-17թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ներկայացուցիչներից «Փյունիկին» համեմատաբար թույլ մրցակից էր բաժին ասել՝ Ջիբրալթարի «Եվրոպան»։

Մրցակցի հարկի տակ կայացած առաջին խաղում Սարգիս Հովսեփյանի թիմը 0։2 հաշվով պարտություն կրեց․ 32-րդ րոպեին հաշիվը բացեց Պեդրո Կարիոնը, իսկ 7 րոպե անց աչքի ընկավ Ֆելիքս Լոպեսը։ 

«Փյունիկին» ոչ միայն չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը, այլև երևանյան թիմը խաղն ավարտեց 10 հոգով․ 79-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Սերոբ Գրիգորյանը։

Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 7-ին։

Եվրոպայի լիգա, որակավորման 1-ին փուլ, 1-ին խաղ

«Եվրոպա» – «Փյունիկ»՝ 2։0
Գոլերը՝ Կարիոն 32՛, Լոպես 39՛
Հեռացում՝ Սերոբյան 79՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում