Ջոն Քարվեր․ Ամեն ինչ դեռ առջևում է

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Բանանց»-«Օմոնիա» (0:1) խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Ջոն Քարվերն իր մեկնաբանությունը տվեց։

«Գոհ չեմ խաղի որակից, քանի որ այն դանդաղ սկսեցինք ու սկզբում «Բանանցը» մեզ համար խնդիրներ ստեղծեց: Մեր խփած գոլը հրաշք պահ էր․ հիանալի գրոհ էր և լավ փոխանցում ու եզրափակում»,-ասաց Քարվերը։

«Օմոնիայի» գլխավոր մարզիչը կարծում է, որ պատասխան խաղում ամեն ինչ հնարավոր է․

«Միայն կարող եմ ասել, որ երկու թիմերն էլ նախապատրաստական փուլում են և ֆիզիկական լավագույն վիճակում չեն: Ամեն ինչ դեռ առջևում է: Այս խաղում տիրելով գնդակին՝ չէինք գորհում․ դա հոգնածության արդյունք էր։ Ֆուտբոլիստներ կային, ովքեր այս մրցաշրջանում չէին խաղացել։ Եթե հնարավոր լիներ, այս խաղում 6-7 փոփոխություն կանեի»

Հարցին, թե «Բանանցում» կա՞ ֆուտբոլիստ, ում Ջոն Քարվերը կցանկանար տեսնել «Օմոնիայի» կազմում, մարզիչը տվեց հետևյալ պատասխանը․

«Ես կենտրոնացած էի միայն իմ թիմի խաղի վրա, սակայն տեսագրությունը դիտելուց հետո հաջորդ հինգշաբթի կպատասխանեմ Ձեր հարցին»:

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 7-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում