Եվրո-2016․ Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Հայտնի է Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի առաջին մասնակիցը․ 1/4 եզափակչում Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Լեհաստանին։

Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած հանդիպման արդեն 2-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին խփեց այս առաջնությունում իր առաջին գոլն ու առաջ մղեց Լեհաստանին։ Բաց թողած գնդակից հետո Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներն աստիճանաբար ակտիվացան առջևի գծում, և 33-րդ րոպեին Ռենատու Սանշեշը վերականգնեց հաշվի հավասարությունը։

Երկրորդ կեսում հավաքականները զգուշավոր խաղացին, ինչի արդյունքում նոր գոլեր չարձանագրվեցին, և խաղը տեղափոխվեց հավելյալ ժամանակ։ Հավելյալ 30 րոպեի ընթացքում ևս հաշվի մեջ փոփոխություն չեղավ, և կիսաեզրափակչի ուղեգրի հարցը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարով, որն առավել դիպուկ իրացրեցին Ֆերնանդու Սանտուշի սաները՝ 5։3․ լեհերից վրիպեց Յակուբ Բլաշչիկովսկին։

Հավելենք, որ կիսաեզրափակիչ փուլում Պորտուգալիան խաղալու է Ուելս-Բելգիա խաղի հաղթողի հետ։

Եվրո-2016, 1/4 եզրափակիչ
Լեհաստան – Պորտուգալիա՝ 1։1, 11-մետրանոցներ՝ 3։5

Հետևեք մեզ նաև Telegram-ում