Տեղի ունեցավ ՀՀ առաջնության և գավաթի խաղարկության վիճակահանությունը

Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.

  • «Ալաշկերտ»-«Փյունիկ»
  • «Արարատ»-«Բանանց»
  • «Գանձասար-Կապան»-«Էրեբունի»
  • «Կոտայք»-«Շիրակ»

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Կիսաեզրափակչում «Ալաշկերտ»-«Փյունիկ» և «Կոտայք»-«Շիրակ» զույգերի հաղթողներն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Եզրափակչում դաշտի տեր կհամարվի առաջին կիսաեզրափակչում հաղթած թիմը:

Որոշվեցին նաև ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի մասնակից ակումբների համարները, որոնց հիման վրա հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը.

Բարձրագույն խումբ

1. «Բանանց»
2. «Շիրակ»
3. «Ալաշկերտ»
4. «Գանձասար-Կապան»
5. «Փյունիկ»
6. «Արարատ»

Առաջին խումբ

1. «Ալաշկերտ-2»
2. «Բանանց-2»
3. «Գանձասար-Կապան-2»
4. «Էրեբունի»
5. «Փյունիկ-2»
6. «Կոտայք»
7. «Շիրակ-2»
8. «Արարատ-2»

Հետևեք մեզ նաև Telegram-ում