Պաշտոնական․ Բեն-Արֆան տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն» (լուսանկար)

Կիսպաշտպան Հաթեմ Բեն-Արֆան «Նիցայի» հետ պայմանագրի ավարտից հետո ձեռք է բերել ազատ գործակալի կարգավիճակ և տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»։ Փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը մինչև 2018 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել։

Ֆրանսիայի նախորդ առաջնությունում Բեն-Արֆան մասնակցել է 33 խաղի, խփել է 17 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։



Հետևեք մեզ նաև Telegram-ում