«Օմոնիա»-«Բանանց» խաղի մրցավարական անձնակազմը

Հուլիսի 7-ին, Նիկոսիայի «GSP» մարզադաշտում կայանալու է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Օմոնիա»-«Բանանց» պատասխան հանդիպումը։ Երևանի ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ խաղը կսպասարկի հետևյալ մրցավարական անձնակազմը.

Մրցավար՝ Ալեքսանդրս Անուֆրիևս (Լատվիա)
Առաջին օգնական՝ Ռոմանս Պլատոնովս (Լատվիա)
Երկրորդ օգնական՝ Ալեքսեյ Գրիշկենկո (Լատվիա)
Չորրորդ պաշտոնյա՝ Ալեքսանդրս Գոլուբևս (Լատվիա)

Մրցավարների տեսուչ՝ Մարկուս Նոբս (Շվեյցարիա)
ՈՒԵՖԱ-ի պատվիրակ՝ Անդրեյ Մեդինցև (Բուլղարիա)։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բանանցը» նվազագույն հաշվով պարտություն է կրել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում