Իրակլի Կվեկվեսկիրին տեղափոխվել է «Ալաշկերտ»

26-ամյա կիսապաշտպան Իրակլի Կվեկվեսկիրին, ում վերջին ակումբը եղել է Լանչխութիի «Գուրիան», մեկամյա պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ: Այս մասին հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։

Վրացի լեգեոներն այսօր առաջին մարզումն է անցկացրել «Ալաշկերտ» մարզադաշտում իր նոր խաղընկերների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում