Պաշտոնական․ Կրիխովյակը տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»

Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը «Սևիլյայից» տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն»։ 26-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել։

Գժեգոժ Կրիխովյակի տեղափոխության հարցում կարևոր դերակատարություն է ունեցել նորանշանակ գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, ում գլխավորությամբ ֆուտբոլիստը խաղացել է «Սևիլյայում»։

Հավելենք, որ Կրիխովյակը 2014 թվականին էր «Ռեյմսից» տեղափոխվել «Սևիլյա», որի կազմում մասնակցել է 90 խաղի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում