Փոխվել է Կլիչկո-Ֆյուրի ռևանշ մենամարտի օրը

Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մենեջեր Բերնդ Բյոնտեն տեղեկացրել է, որ ուկրաինացի բռնցքամարտիկի և WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրիի ռևանշ մենամարտը կայանալու է հոկտեմբերի 29-ին, Մանչեսթերում։ Այս մասին տեղեկանում ենք «World Boxing News»-ից։

Մենամարտը պետք է կայանար հուլիսի 9-ին, սակայն հետաձգվել է Ֆյուրիի վնասվածքի պատճառով։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 28-ին, Դյուսելդորֆում կայացած մենամարտում Կլիչկոն, պարտվելով միավորների տարբերությամբ, IBF/WBA/WBO տիտղոսները զիջեց Ֆյուրիին (IBF-ն հետագայում Ֆյուրիին զրկեց տիտղոսից, քանի որ վերջինս հրաժարվեց տիտղոսի պաշտպանության համար մենամարտել Վյաչեսլավ Գլազկովի հետ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում