Էմերի․ Մենք ցանկանում ենք հաղթել ամեն ինչ

«Պարի Սեն Ժերմենի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ունաի Էմերին գովաբանել է թիմի նորեկ Գժեգոժ Կրիխովյակին և խոսել է նոր մրցաշրջանի նպատակներից։

-Իբրահիմովիչի հեռանալուց հետո «Պարի Սեն Ժերմենին» հարձակման գծում նոր առաջատար է պետք։ Այդ առաջատարը կարող է լինել Էդինսոն Կավանին։

Կրիխովյակի տրանսֆե՞րը․․․ Մեզ անհրաժեշտ էր հենակետային գոտու ֆուտբոլիստ, իսկ Գժեգոժը համապատասխանում է այդ դերին։

Մենք ցանկանում ենք հաղթել ամեն ինչ։ «Պարի Սեն Ժերմենում» աշխատելն ինձ համար նոր մարտահրավեր է, իսկ Չեմպիոնների լիգայում հաղթելն ինձ և ակումբի համար երազանք է։ Այդ նպատակը մոտիվացնում է մեզ,-Էմերիի խոսքը մեջբերված է «Football Espana»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում