Հովհաննես Բաչկովին մեկ հաղթանակ է բաժանում օլիմպիական ուղեգրից

Վենեսուելայում մեկնարկել է APB-ի և WSB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում է նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Հայ բռնցքամարտիկն իր առաջին մենամարտում հաղթանակ տարավ` քառորդ եզրափակչում առավելության հասնելով Իռլանդիան ներկայացնող Պետեր Ռայմոնդ Մոյլթեդի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ, իսկ կիսաեզրափակչում հաղթելու դեպքում ձեռք կբերի Օլիմպիական խաղերի ուղեգիր, որը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի համար կլինի 5-րդը: Կիսաեզրափակչի մենամարտը Բաչկովը կանցկացնի հուլիսի 7-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի 4 ներկայացուցիչ ձեռք է բերել Օլիմպիական խաղերի ուղեգիր՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում