Ներկայացվել է Օլիմպիական խաղերի պաշտոնական երգը

Ամառային Օլիմպիական խաղերի կազմ-կոմիտեն ներկայացրել է խաղերի երգը: Հատուկ այս խաղերի համար գրված երգն ունի «Սիրտ և հոգի» անվանումը: Այն կատարում են բրազիլացի DJ Տիագուինյոն և Պրոյոտան։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կայանալու է օգոստոսի 5-ին՝ Ռիոյի «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ը 206 երկրի շուրջ 10,500 մարզիկ պայքարելու է մեդալների 306 հավաքածուի համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում