«Բանանցը» ժամանել է Կիպրոս

Հուլիսի 5-ի առավոտյան «Բանանցը» ժամանել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիա, որտեղ տեղի կունենա Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Օմոնիայի» դեմ պատասխան հանդիպումը։

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 5-ի և 6-ի երեկոյան Տիտո Ռամալյոյի թիմը մարզումներ կանցկացնի Նիկոսիայում։

Հուլիսի 7-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին, կմեկնարկի «Օմոնիա» – «Բանանց» պատասխան հանդիպումը: Հիշեցնենք, որ առաջին խաղում երևանյան թիմը նվազագույն հաշվով պարտություն է կրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում