Պաշտոնական․ Նանին տեղափոխվեց «Վալենսիա»

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիշ Նանին «Ֆեներբախչեից» տեղափոխվել է «Վալենսիա»։ Եվրոպայի առաջնության ավարտից հետո Նանին 3-ամյա պայմանագիր կկնքի։ Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ տրանսֆերն արժեցել է 8․5 մլն եվրո։

Հավելենք, որ Թուրքիայի նախորդ առաջնությունում Նանին մասնակցել է 28 խաղի, խփել է 8 գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում