Ֆելայինիին լուսանկարել են ծխելիս

Բելգիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայինին հայտնվել է պապարացիների դիտակետում։

Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչում Բելգիայի հավաքականը 1։3 հաշվով պարտվեց Ուելսին։ «The Sun»-ը հաղորդում է, որ այդ խաղից հետո Մարուան Ֆելայինին հարազատների հետ ուղևորվել է Իբիցա։ Հանգստի ժամանակ ֆուտբոլիստը ծխել է, ինչը չի վրիպել պապարացիների ուշադրությունից։

Բրիտանական առցանց պարբերականները գրում են, որ տեղի ունեցածը դուր չի գա «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, ով առանց այդ էլ իր ծրագրերում մտադիր չէ ընդգրկել Մարուանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում