«Ալաշկերտը» Երևան-Թբիլիսի-Երևան անվճար ուղևորություն է կազմակերպում

Հուլիսի 12-ին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Թբիլիսիում կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը տեղի «Դինամոյի» հետ:

«Ալաշկերտի» ղեկավարությունն ուղևորություն է կազմակերպում դեպի Թբիլիսի այն ֆուտբոլասերների համար, ովքեր ցանկություն ունեն դիտելու խաղն ու աջակցելու Հայաստանի չեմպիոնին: Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Երևան-Թբիլիսի-Երևան ուղևորությունն անվճար է: «Ալաշկերտի» ղեկավարությունը ֆուտբոլասերներին կտրամադրի նաև խաղի տոմսեր: 

Ցանկացողները գրանցվելու համար մինչև հուլիսի 11-ը անձնագրերով պետք է դիմեն «Բագրատուր» գրասենյակ, հասցե՝ Սարյան 25: Ավտոբուսները Երևանից կմեկնեն հուլիսի 12-ին՝ ժամը 10:00-ին, Գլխավոր Փոստի դիմացից (Սարյան փողոց):

Հետևեք մեզ նաև Telegram-ում