Մեսսին ու հայրը դատապարտվել են 21 ամսվա ազատազրկման

Իսպանիայում դատավճիռ է կայացվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ հարկերից խուսափելու առթիվ հարուցված գործով դատավարությունում։

Մեսսին ու նրա հայր Խորխեն դատապարտվել են 21 ամսով ազատազրկման հարկերի վճարման ժամանակ մեքենայությունների համար։ Մեսսիի ընտանիքը խուսափել է ֆուտբոլիստի կերպարի իրավունքների հետ կապված մոտ 4 մլն եվրոյի չափով հարկերից։ Ընդ որում, ո՛չ Մեսսին, ո՛չ նրա հայրը պատիժը չեն կրելու անազատության մեջ, քանի որ դա առաջին դեպքն է, երբ արգենտինացիները (նրանք հանցագործ չեն համարվում) Իսպանիայում դատապարտվում են 24 ամսից պակաս ազատազրկման։

Հիշեցնենք, որ Մեսսին պնդում է, թե ինքը պատասխանատու չէ իր ֆինանսների կառավարման համար, այդ գործով իր հայրն է զբաղվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում