Եվրոպայի լիգա․ «Շիրակը» շարունակում է պայքարը

Գյումրու «Շիրակը» հաղթահարեց Եվրոպայի լիգայի 2016-17թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի արգելքը՝ առավելության հասնելով Գորիի «Դիլայի» նկատմամբ։

Գորիում կայացած առաջին խաղում «Շիրակը» 0։1 հաշվով պարտություն էր կրել։ Վրացական թիմի նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև պատասխան խաղի 84-րդ րոպեն, երբ Վահան Բիչախչյանը դարձավ հրաշալի գոլի հեղինակ։

“>

 Հանդիպման մնացած և հավելյալ ժամանակահատվածում գոլեր չարձանագրվեցին, և հաջորդ փուլի ուղեգրի հարցը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարով։ Առավել դիպուկ գտնվեցին «Շիրակի» ֆուտբոլիստները՝ 4։1, անվրեպ էին Ռումյան Հովսեփյանը, Ռոբերտ Դարբինյանը, Վիուլեն Այվազյանը, Դավիթ Հակոբյանը։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Շիրակ» – «Գորի»՝ 1։0 / ընդհանուր 1։1
11-մետրանոցներ՝ 4:1

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի / initiaty blog։

Հետևեք մեզ նաև Telegram-ում