Եվրոպայի լիգա․ Ջիբրալթարի «Եվրոպան» պայքարից դուրս թողեց «Փյունիկին»

Երևանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում զիջեց Ջիբրալթարի «Եվրոպային»։ 

Պատասխան խաղում Սարգիս Հովսեփյանի թիմը 2։1 հաշվով հաղթանակ տոնեց, սակայն արտագնա խաղում 0։2 հաշվով կրած պարտության պատճառով զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից։

Պատասխան հանդիպման արդեն 10-րդ րոպեին Խոսե Գոնսալեսն առաջ մղեց «Եվրոպային»։ Նախքան ընդմիջման գնալն Ալիկ Առաքելյանը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում աչքի ընկավ Ռոբերտ Մինասյանը, սակայն ավելին անել չհաջողվեց։ «Փյունիկը» զիջեց ընդհանուր 2։3 հաշվով և դուրս մնաց պայքարից։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Փյունիկ» – «Եվրոպա»՝ 2։1/ 2։3
Գոլերը՝ Առաքելյան 25՛, Մինասյան 56՛ – Գոնսալես 10՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում