Եվրոպայի լիգա․ «Բանանցը» չկարողացավ հաղթահարել «Օմոնիայի» արգելքը

Հայաստանի գավաթակիր «Բանանցը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում զիջեց Կիպրոսի «Օմոնիային»։ Երևանում կայացած առաջին խաղում «Բանանցը» նվազագույն հաշվով պարտություն էր կրել, իսկ պատասխան խաղում զիջեց 1։4 հաշվով։

Պատասխան հանդիպման 71-րդ րոպեին Ացամազ Բուրաևը վերականգնեց դիմակայության հաշվի հավասարությունը, ինչից հետո խաղի հիմնականում ժամանակահատվածում գոլեր չարձնագրվեցին։ Հավելյալ ժամանակում «Օմոնիային» հաջողվեց 4 գոլ խփել․ նախ դուբլ ձևակերպեց Ռուշիասը, ապա աչքի ընկան Դերբիշիրը և Քլեյթոնը։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Օմոնիա» – «Բանանց»՝ 4։1
Գոլերը՝ Ռուշիաս 93՛, 108՛, Դերբիշիր 114՛, Քլեյթոն 120+1՛ – Բուրաև 71՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում