Եվրո-2016․ Գրիզմանի դուբլի շնորհիվ Ֆրանսիան հաղթեց Գերմանիային և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլում պարտվեց մրցաշարը հյուրընկալող Ֆրանսիայի ընտրանուն։

Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի շատ տիրեցին գնդակին (64%), ավելի շատ հարվածեցին դարպասի ուղղությամբ (11-6), երկու անգամ ավելի շատ փոխանցումներ կատարեցին (315) և գոլ բաց թողեցին։ 45-րդ րոպեին գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին Բաստիան Շվայնշտայգերի՝ սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։

Երկրորդ կեսում Յոահիմ Լյովի սաներին չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը, իսկ Ֆրանսիային հաջողվեց ևս մեկ գոլ խփել․ 72-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Անտուան Գրիզմանը՝ խփելով այս առաջնությունում իր 6-րդ գոլը։

Այսպիսով, հուլիսի 10-ին Եվրոպայի ուժեղագույն հավաքականի կոչման համար պայքարելու են Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։ 

Եվրո-2016, կիսաեզրափակիչ

Գերմանիա – Ֆրանսիա՝ 0:2
Գոլերը՝ Գրիզման 45+2՛/11-մետրանոց, 72՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում