Սարգիս Հովսեփյանը հրաժարական է տվել

Եվրոպայի իգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» 2-1 հաշվով հաղթեց Ջիբրալթարի «Եվրոպային», սակայն լքեց պայքարը երկու խաղերի ընդհանուր արդյունքով։ Հանդիպումից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հայտարարել է հրաժարական տալու մասին։

-Նվիրվածություն կար, բայց որակը, պարզ է, որ վատ էր։ Շատ դժվար է, երբ խաղը սկսում ես և մեծ ցանկություն կա հաղթելու, բայց այդպիսի սխալ ես թույլ տալիս։ Բան չունեմ ասելու, այդպես էլ է լինում, բայց ճակատագրական եղավ․ միանգամից այդպիսի գոլ բաց թողնելով՝ հնարավորությունները քչացան։ Տղաները կարողացան իրենց հավաքել և հաղթել։ Այսօր այսքանը կարող են անել երիտասարդները։

Իմ առջև առաջադրանք էր դրված, որը ես չկատարեցի, այդ պատճառով պետք է հրաժարական տամ, որովհետև եթե ես չկարողացա նպատակին հասնել, ուրեմն պետք է դա անի մի այլ մարդ, ով ավելին կկարողանա։ Այս պահին ես այսքանը կարողացա անել։ Ինձ շատ հարազատ ակումբ է «Փյունիկը», մեծ հաջողություններ եմ ցանկանում,-Սարգիս Հովսեփյանի խոսքը մեջբերել է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում