«Amazon»-ը կարող է դառնալ «Բարսելոնայի» տիտղոսային հովանավորը

Ամերիկյան խոշորագույն ինտերնետ-ծառայություն մատուցող «Amazon»-ը կարող է դառնալ «Բարսելոնայի» գլխավոր հովանավորը։ 

Կատալոնական ակումբը հույս ունի նոր հովանավորի հետ համաձայնության գալ մինչև նախամրցաշրջանային առաջին հանդիպումը, որը լինելու է «Սելթիկի» հետ հուլիսի 30-ին։ «RAC1»-ի տեղեկություններով, «Բարսելոնան» ընտրություն է կատարում «Amazon»-ի և «Qatar Airways»-ի միջև, որը թիմի ներկա հովանավորն է։

Առայժմ ամերիկյան ընկերության առաջարկը չի բավարարում պահանջվող 65 միլիոն եվրոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում