Տիտո Ռամալյո. 100% նվիրվեցինք, սակայն դա բավարար չեղավ

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն Եվրոպա լիգայի որակավորման փուլի՝ «Օմոնիայի» դեմ պատասխան հանդիպման (1:4) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ 

«Ինչպես և սպասվում էր, դժվար հանդիպում ստացվեց, սակայն ինչպես և առաջին խաղում, հնարավորություն ունեինք հաջողության հասնելու համար: Մեզ չհաջողվեց խփել երկրորդ գոլը, հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ և ամեն ինչ ավելի բարդացավ մեզ համար:

Երբ «Օմոնիան» խփեց երկրորդ գոլն արդեն մեր խնդիր շատ բարդացավ: Շնորհավորում եմ «Օմոնիային»: Հիանալի է խաղալ նման մթնոլորտում: Մենք խաղացինք, հարյուր տոկոսով նվիրվեցինք, սակայն դա բավարար չեղավ»,- Ռամալյոյի խոսքը փոխանցում է «Բանանցի» մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում