Ռամոսը Մոդրիչի հետ հանգստանում է Խորվաթիայում (լուսանկարներ)

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը և կիսապաշտպան Լուկա Մոդրիչն այս օրերին իրենց ընտանիքների հետ հանգստանում են Խորվաթիայում։ Ֆուտբոլիստները համատեղ հանգստից լուսանկարներ են հրապարակել «Twitter»-ում, բացի այդ՝ նրանց ծովափնյա հանգիստը չի վրիպել պապարացիների ուշադրությունից։

Նշենք, որ «Ռեալը» հուլիսի 17-ից սկսելու է նախապատրաստվել 2016-17թթ․ մրցաշրջանին՝ առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնելով ԱՄՆ-ում։ Մադրիդյան թիմի այն ֆուտբոլիստները, ովքեր իրենց հավաքականների կազմում մասնակցել են Եվրոպայի առաջնությանը, արձակուրդում կլինեն մինչև հուլիսի 25-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում