Մխիթարյանին ու Բայիին լուսանկարել են հյուրանոց վերադառնալիս (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանն ու Էրիկ Բային երկրպագուների ուշադրության կենտրոնում են հայտնվել հյուրանոց վերադառնալիս։

Մինչմրցաշրջանային մարզումից վերադառնալիս Մանչեսթերի «Lowry» հյուրանոցի մոտ ֆուտբոլիստներին դիմավորել են նրանց սպասող երկրպագուները։

«Կարմիր սատանաների» նորեկները լուսանկարվել են ֆուտբոլասերների հետ և ինքնագրեր բաժանել, հայտնում է «Daily Mail»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում