Բռնցքամարտիկները հավաք են անցկացնում (տեսանյութ)

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում են ինչպես Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկները, այնպես էլ հավաքականի մյուս անդամները:

Հիշեցնենք, որ Ռիոյի խաղերին հայ բռնցքամարտիկներից մասնակցելու են 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը։

Տեսանյութը՝ ՀԱՕԿ լրատվականի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում