«Ալաշկերտը» Թբիլիսի կմեկնի վաղը

Վաղը կեսօրին «Ալաշկերտը» կմեկնի Թբիլիսի, որտեղ հուլիսի 12-ին կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Դինամոյի» հետ առաջին հանդիպումը:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ալաշկերտցիներն առավոտյան գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ մարզում կանցկացնեն «Ալաշկերտ» մարզադաշտում, այնուհետև ավտոբուսով կմեկնեն մրցավայր: «Ալաշկերտի» ֆուտբոլային պատվիրակությունը կիջևանի Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցում: Ակումբի հետ օրերս պայմանագրեր ստորագրած Արսեն Բեգլարյանը, Սամվել Մելքոնյանն ու Իրակլի Կվեկվեսկիրին ընդգրկված են թիմի հայտացուցակում: Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի Միհրան Մանասյանը:

Հանդիպումը տեղի կունենա Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: «Ալաշկերտի» ղեկավարությունը հոգացել է խաղի հեռարձակման մասին․ այն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստատեսության եթերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում