Cadena COPE. Մեսսին դեպրեսիայի մեջ է և ուզում է հեռանալ «Բարսելոնայից»

Cadena COPE. Մեսսին դեպրեսիայի մեջ է և ուզում է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վաղուց իրեն երջանիկ չի զգում Իսպանիայում, իսկ Ամերիկայի գավաթի եզրափակչում Արգենտինայի հավաքականի պարտությունից և Իսպանիայի դատարանի՝ հարկերից խուսափելու համար 21 ամսվա պայմանական ազատազրկման դատապարտումից հետո նա բառացիորեն դեպրեսիայի մեջ է, հաղորդում է «Cadena COPE»-ն։

Ակումբի կողմից առաջատարին աջակցող արշավը արգենտինացուն անտարբեր է թողել։ Մեսսին կուզենար փոխել իրավիճակն ու մտադիր չէ երկարաձգել կատալոնացիների հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2018 թվականին։

Վերջերս լուրեր հայտնվեցին, որ Մեսսիի հայրը հանդիպել է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ, սակայն, ամենայն հավանականությամբ, «Բարսելոնան» իր առաջատարին այս ամառ բաց չի թողնի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում