Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղում «Ալաշկերտը» պարտվեց Թբիլիսիի «Դինամոյին»

Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղում «Ալաշկերտը» պարտվեց Թբիլիսիի «Դինամոյին»

Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ալաշկերտի» մրցակիցը Թբիլիսիի «Դինամոն» է։

Թբիլիսիում կայացած առաջին խաղն անցավ դաշտի տերերի առավելությամբ և ավարտվեց 2։0 հաշվով։ Աբրահամ Խաշմանյանի սաներին հաջողվեց առաջին խաղակեսում անառիկ պահել սեփական դարպասը, սակայն «Դինամոն» շատ ակտիվ սկսեց երկրորդ կեսը, և 55-րդ րոպեին Օտար Կիտեիշվիլին առաջ մղեց իր թիմին։ 

69-րդ րոպեին Վահագն Մինասյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ջիգաուրիի նկատմամբ, և մրցավար Սեբաստիան Կոլցեսկուն նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Գիորգի Կվիլիտայան։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին։ Հավելենք, որ «Ալաշկերտ»-«Դինամո» պատասխան հանդիպումը կայանալու հուլիսի 19-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորկման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Դինամո Թբիլիսի» – «Ալաշկերտ»՝ 2։0
Գոլերը՝ Կիտեիշվիլի 55՛, Կվիլիտայա 69՛/11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում