Սպալետի. Տոտտին կարող է հաջորդ մրցաշրջանից հետո էլ խաղալ

Սպալետի. Տոտտին կարող է հաջորդ մրցաշրջանից հետո էլ խաղալ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին կարծիք է հայտնել 39-ամյա Ֆրանչեսկո Տոտտիի կարիերայի հետագա զարգացումների մասին։ Ավելի վաղ ակումբի տնօրեն Ջեյմս Պալոտան առաջարկել էր, որ «գայլերի» ավագի համար առաջիկա մրցաշրջանը լինի վերջինը որպես ֆուտբոլիստ, որից հետո ակումբում աշխատանք կստանա։

-Պալոտան կարող է ասել ինչ ասես, սակայն Տոտտին հրաժեշտ կտա ֆուտբոլին այն ժամանակ, երբ ինքը կցանկանա։ Ինձ թվում է՝ դա այս մրցաշրջանում չի լինի։ Ֆրանչեսկոն ինքը որոշում կկայացնի, բայց բարդ է նրա գործողությունները կանխատեսելը։ Եթե Տոտտին այս տարի գնար և զբաղվեր թանգարաններում զբոսնելով, դա նրան հոգեբանորեն կոչնչացներ։ Քանի դեռ նա ցուցադրում է այն վիճակագրությունը, ինչ նախորդ մրցաշրջանում, նա կխաղա,-Սպալետիի խոսքն է փոխանցում «Four-Four-Two»-ն։

Անցյալ մրցաշրջանում Տոտտին մասնակցել է Ա Սերիայի 13 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում