Կլիչկո. Ֆյուրիի հետ մենամարտի հետաձգումն ինձ ռիթմից չի գցի

Կլիչկո. Ֆյուրիի հետ մենամարտի հետաձգումն ինձ ռիթմից չի գցի

Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն պատմել է Թայսոն Ֆյուրիի հետ ակնկալվող ռևանշ-մենամարտի մասին։

-Հենց օրը որոշվի, մենք թիմով կսկսենք վերապլանավորել նախապատրաստությունը, որպեսզի սկսենք ճիշտ ժամանակին և ճիշտ այն տեղից, ուր ես կանգ եմ առել, որպեսզի մենամարտին լավագույն մարզավիճակով մոտենամ։

Կարո՞ղ էր մենամարտի հետաձգման այլ պատճառ լինել։ Հնարավոր է՝ դա պետք է գցի՞ ինձ ռիթմից։ Դա անիմաստ է։ Պետք է շունչ քաշել, զբաղվել ինչ-որ ուրիշ բանով, որ հետո նորից լիովին կենտրոնանաս քո առաջադրանքի վրա նույնպիսի ջանասիրությամբ ու նվիրումով, ինչպես առաջ,-ասել է Կլիչկոն։

Հիշեցնենք, որ Կլիչկոյի և Ֆյուրիի ռևանշ-մենամարտը նշանակված էր հուլիսի 9-ին, սակայն այն հետաձգվել է բրիտանացու ոտնաթաթի վնասվածքի պատճառով։ Ֆյուրին սոցցանցերի իր էջերում գրել է, որ մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում