«Ալաշկերտը» խզել է Միհրան Մանասյանի հետ պայմանագիրը

«Ալաշկերտը» խզել է Միհրան Մանասյանի հետ պայմանագիրը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» խզել է հարձակվող Միհրան Մանասյանի հետ պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ չներկայացնելով մանրամասները։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Սանտա Կոլոմայի» հետ պատասխան խաղում Միհրան Մանասյանը կարմիր քարտ է ստացել, ապա հարվածել է մրցակցի ֆուտբոլիստներից Քրիստիան Մարտինեսին, ով հանդերձարանի ճանապարհին վիրավորական ժեստ էր ցույց տվել երկրպագուներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում