Կոնտեն «Չելսիում» առաջին մարզումն է անցկացրել (լուսանկարներ)

Կոնտեն «Չելսիում» առաջին մարզումն է անցկացրել (լուսանկարներ)

Հուլիսի 13-ին, Կոբհեմ մարզաբազայում «Չելսիի» ֆուտբոլիստները նորանշանակ մարզիչ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ առաջին մարզումն են անցկացրել։

Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ առավոտյան մարզման ժամանակ ֆուտբոլիստները նախ ողջունել են մարզչին, ապա կատարել են վազքային վարժություններ, աշխատել են փոխանցումների հստակության, գնդակը բաց չթողնելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում