Կայացել է Աբրահամ-Լիհաուգ հայացքների մենամարտը

Կայացել է Աբրահամ-Լիհաուգ հայացքների մենամարտը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ու նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուզը հուլիսի 16-ին մենամարտելու են Բեռլինում։ Այսօր Կայացել է բռնցքամարտիկների հայացքների մենամարտն ու մամուլի ասուլիսը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը, և հուլիսի 16-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:

Մեր հայրենակիցը նշել է, որ իր մարզչի՝ Ուլլի Վեգների, հետ դիտել է մրցակցի մենամարտերի տեսագրությունները և պատկերացում կազմել նրա մարտավարության մասին: Թիմ-Ռոբին Լիհաուգի խոսքով՝ ինքը նույնպես պայքարելու է հաղթանակի համար:

Մենամարտը ցուցադրվելու է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Երևանի ժամանակով հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը՝ ժամը 00:50-ին):

Լուսանկարները` Սեբաստիան Հեգերի

Հետևեք մեզ նաև Telegram-ում