Կատալոնական ալիքը ֆոտոշոփել է Ռոնալդուի մկանները (լուսանկար)
14/07/2016 16:24
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստաալիքը «բռնեցրել է» կատալոնական «TV3» հեռուստաընկերությանը, որն իր ռեպորտաժում օգտագործել է «Արքայական ակումբի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խմբագրված լուսանկարը։ Պորտուգալացու որովայնի մկանները լուսանկարում անհետացել են՝ փոխարենը ցուցադրելով հարթ և չմարզված որովայն։
Լրատվամիջոցները ենթադրում են, որ դա պայմանավորված է «Ռեալի» և «Բարսելոնայի» առաջատարներ Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի՝ «Ոսկե գնդակի» համար կուլիսային պայքարով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում