Եվրոպա լիգա․ Գյումրիում «Շիրակը» ոչ-ոքի խաղաց Տրնավայի «Սպարտակի» հետ

Եվրոպա լիգա․ Գյումրիում «Շիրակը» ոչ-ոքի խաղաց Տրնավայի «Սպարտակի» հետ

Եվրոպա լիգայի 2016-17թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Շիրակի» մրցակիցը Տրնավայի «Սպարտակն» է։

Թիմերի առաջին հանդիպումը կայացավ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում և ավարտվեց 1։1 հաշվով։ 16-րդ րոպեին Դավիթ Հակոբյանն առաջ մղեց դաշտի տերերին։ Գյումրեցիների համար հաղթական հաշիվը պահպանվեց մինչև 87-րդ րոպեն, երբ աչքի ընկավ Էրիկ Իրկան։

“>

Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 21-ին։ Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Շիրակը» հաղթահարել է վրացական «Դիլայի» արգելքը։ Հայկական մյուս թիմերը՝ «Փյունիկը» և «Բանանցն» առաջին փուլում զիջել են իրենց մրցակիցներին։

Եվրոպա լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ

«Շիրակ» Գյումրի – «Սպարտակ» Տրնավա՝ 1։1
Գոլերը՝ Հակոբյան 16՛ –  Իրկա 87՛

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի / initiaty blog

Հետևեք մեզ նաև Telegram-ում