Մանչինին անսպասելի պատասխան է տվել Իկարդիի տրանսֆերի վերաբերյալ հարցին (տեսանյութ)

Մանչինին անսպասելի պատասխան է տվել Իկարդիի տրանսֆերի վերաբերյալ հարցին (տեսանյութ)

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին անսպասելի պատասխան է տվել, երբ նրան հարցրել են հարձակվող Մաուրո Իկարդիի՝ այլ ակումբ տեղափոխության հավանականության մասին։

-Ես չեմ տեսել այն նորությունները, որոնց մասին դուք խոսեցիք։ Ես պարզապես մարզիչ եմ, և դա իմ խնդիրը չէ։ Ինձ համար կարևոր է այն, որ Մաուրոն աշխատում է մարզումների ժամանակ։ Թերթեր չեմ կարդում, հեռուստացույց չեմ դիտում, չեմ հետևում վճարովի ալիքներին․․․ Միայն «պոռնո»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մանչինին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում