Ռոնալդուն և Մեսսին հանգստանում են միմյանց հարևանությամբ (լուսանկարներ)

Ռոնալդուն և Մեսսին հանգստանում են միմյանց հարևանությամբ (լուսանկարներ)

Արդեն տեղեկացրել ենք, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընտանիքի հետ հանգստանում է Իբիցայում։ Իսպանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մեսսիի ընտանիքի հարևանությամբ հանգստանում է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընտանիքը։

Ֆուտբոլիստների զբոսանավերը նույն՝ «Մարինա Բոտաֆոշ» նավահանգստում են գտնվում և իրարից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են:

«Marca»-ն հաղորդում է, որ Ռոնալդուի ընտանիքը հանգստանում է «Asciari» զբոսանավով, որը Մեսսիի «Seven C» (127 000 €) զբոսանավից ընդամենը 5 հազար եվրո ավելի արժեք ունի։

Նշենք, որ նույն նավահանգստում են նաև Զինեդին Զիդանի, Ալվարո Մորատայի և Կոկեի զբոսանավերը։ Քամու պատճառով նրանցից ոչ ոք դեռ բաց ծով դուրս չի եկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում