«Արարատը» երկու նորեկ ունի

«Արարատը» երկու նորեկ ունի

Իվուարցի ֆուտբոլիստներ Նասիմ Աարոն Կպեհիան և Բրաիմա Բրունո Կոնեն համալրել են «Արարատի» կազմը: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։

19-ամյա Կպեհիան կենտրոնական կիսապաշտպան է, իսկ 21-ամյա Կոնեն` կենտրոնական հարձակվող: Նախորդ մրցաշրջանում նրանք հանդես էին գալիս «Միկայի» կազմում:

Նշենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Թեհրանի «Էսթեղլալի» հետ ստուգողական խաղին, իսկ Կոնեն խփել է «Արարատի» հաղթական գոլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում