Արբելոան մոտ է «Միլան» տեղափոխությանը

Արբելոան մոտ է «Միլան» տեղափոխությանը

«Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Միլանում»։ 

«Football Italia»-ն հաղորդում է, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ ստացած Արբելոան համաձայնություն է ձեռք բերել իտալական ակումբի ղեկավարության հետ։ 33-ամյա ֆուտբոլիստը 1 տարվա պայմանագիր է կնքելու՝ ևս 1 տարի երկարաձգելու հնարավորությամբ։

Հավելենք, որ Իսպանիայի 2015-16թթ․ առաջնությունում Ալվարո Արբելոան մասնակցել է ընդամենը 6 խաղի՝ մեկնարկային կազմում լինելով դրանցից երկուսում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում