Չեմպիոնների լիգա․ «Ալաշկերտը» դուրս մնաց պայքարից

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի արգելքը։

Թբիլիսիի «Դինամոյի» հետ առաջին խաղում Աբրահամ Խաշմանյանի թիմը 0։2 հաշվով պարտություն էր կրել, իսկ «Հանրապետական» մարզադաշտում կայացած պատասխան խաղում թիմերը հաղթողին չորոշեցին։ Հանդիպման 21-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Ջաբա Ջիգաուրին։

Պայքարը շարունակելու համար «Ալաշկերտը» պետք է 4 գոլ խփեց, բայց հաջողվեց խփել միայն մեկը․ 51-րդ րոպեին Նորայր Գյոզալյանը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Ալաշկերտ» – «Դինամո Թբիլիսի»՝ 1։1 / 1։3
Գոլերը՝ Գյոզալյան 51՛ – Ջիգաուրի 21՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում