Նեյմարը պարտվել է «Facebook»-ի հիմնադրին (տեսանյութ)

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վիրտուալ «մրցման» է մասնակցել «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր, ամերիկացի ծրագրավորող Մարկ Ցուկերբերգի հետ:

Ցուկերբերգն ու Նեյմարը գրազ են եկել, թե ով կկարողանա ավելի շատ հարվածներով գնդակը պահել օդում հեռախոսային հատուկ հավելվածում։ Ցուկերբերգը 37 հարված է կատարել, Նեյմարը՝ 29: 

Պարտված Նեյմարը ծրագրավորողին առաջարկել է նույնը փորձել իսկական ֆուտբոլային գնդակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում