Եվրոպա լիգա․ «Շիրակը» դուրս մնաց պայքարից

Եվրագավաթներում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին ներկայացուցիչ «Շիրակը» չկարողացավ հաղթարահել Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը։

Տրնավայի «Սպարտակի» հետ Գյումրիում կայացած հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ պատասխան խաղում Վարդան Բիչախչյանի թիմը 0։2 հաշվով պարտություն կրեց։ «Սպարտակի» կազմում աչքի ընկան Իվան Շրանցը և Ռոբերտ Տամբեն։

Հիշեցնենք, որ առաջին փուլում «Շիրակը» հաղթել էր «Դիլային»։ Եվրոպա լիգայում Հայաստանի ներկայացուցիչներից «Փյունիկն» ու «Բանանցը» չէին հաղթահարել առաջին փուլի արգելքը, իսկ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում հանդես եկող «Ալաշկերտը» երկրորդ փուլում պարտվել էր Թբիլիսիի «Դինամոյին»։

Եվրոպա լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Սպարտակ» Տրնավա – «Շիրակ» Գյումրի՝ 2։0 / 3։1
Գոլերը՝ Շրանց 56՛, Տամբե 61՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում