«Չելսին» 50 մլն է առաջարկել, «ՊՍԺ»-ն 80 մլն է պահանջում

«Չելսին» մտադիր է ձեռք բերել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանիին։

«Le 10 Sport»-ի տեղեկություններով, լոնդոնյան ակումբը պատրաստ է 29-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի համար վճարել 50 միլիոն եվրո, սակայն Ֆրանսիայի չեմպիոնը մերժել է այդ տարբերակը։ «ՊՍԺ»-ն ակնկալում է Կավանիի դիմաց ստանալ 80 մլն։

Կավանին ինքը դեմ չէ ակումբը փոխելուն։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ատլետիկոն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում